Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը շարունակվելու է և ստանալու է ավելի մեծ չափեր. Արսեն Թորոսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարևոր ձեռքբերում է համարում հետվճարի միջոցով կենսաթոշակների բարձրացման ծրագիրը։ 

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արսեն Թորոսյանն ասել է, որ այդ ծրագիրը շարունակվելու է և ստանալու է ավելի մեծ չափեր։ 

Նախարարը հստակեցրել է, որ այս պահին թոշակառուները իրենց թոշակի գումարով անկանխիկ առևտուր անելու դեպքում կարող են հետ ստանալ ամսվա կտրվածով կատարած առևտրի գումարի 12 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 6000 դրամը։ 

«Հիմա մենք շրջանառում ենք Կառավարության որոշման նախագիծ, որով այն դարձնելու ենք 20 տոկոս, բայց ոչ ավելի քան 10000 դրամը։ Սա, ըստ էության, քաղաքացիներին տրվող գործիք է, որ  իրենք իրենց կենսաթոշակը բարձրացնեն, որովհետև քաղաքացին է որոշում, թե ինչպես ծախսի այդ գումարը՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ, և դրանից էլ բխում է, թե նա որքան ավել գումար կստանա։ Մենք ունենք ամեն ամիս աճող թվեր։ 350 հազարից ավելի կենսաթոշակառուներ և նպաստառուներ ստանում են այդ հետվճարը, որի միջին չափը տատանվում է 4100 դրամի շրջանակներում, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարող է լինել մինչև 6 հազար դրամ։ Նոր տոկոսադրույքներով այն կարող է հասնել 10000 դրամի, բայց մենք կարծում ենք, որ միջինը լինելու է 7-8 հազար դրամի շրջանակներում»,- մանրամասնել է նախարարը՝ շեշտելով, որ, օրինակ, 50 հազար դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին կարողանալու է ուղղակի իր թոշակի գումարով անկանխիկ առևտուր անելու միջոցով իր կենսաթոշակը բարձրացնել 10 հազար դրամով։ 

Թորոսյանը նկատեց՝ որոշ քաղաքացիներ ասում են, որ պետք է ուղղակի թոշակները բարձրացնել։ «Մենք էլ ասում ենք, որ դա էլ է հնարավոր, բայց դրա համար հարկավոր է հավաքագրել ավել հարկեր, իսկ ավել հարկեր հավաքագրելու համար անհրաժեշտ է կրճատել ստվերը, իսկ ստվերը կրճատելու համար անհրաժեշտ է, որ գնումները լինեն հնարավորինս օրինական՝ տպված փաստաթղթերով՝ ՀԴՄ-ով կամ քարտով։ Քարտի դեպքում պետությանը խաբել հնարավոր չէ, տնտեսվարողը չի կարող խաբել պետությանը և ՀԴՄ-ն չտպել։ Դրանով մենք ավելացնում ենք հարկերը, որով էլ ավելացնում ենք կենսաթոշակը»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում