Ավելի քան 110 մլն ՀՀ դրամի անշարժ գույքերի հափշտակության և փողերի լվացման մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, 2021 թվականի ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 58.990.317 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 256,3 քմ մակերեսով ոչ բնակելի անշարժ գույքը, իսկ Գ․ Մ․-ին օժանդակած անձինք, նպատակ ունենալով քողարկել հիշյալ գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը, ձևական գործարքների միջոցով այն գրանցել են տարբեր անձանց անուններով և օրինականացրել:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է որ Գ. Մ.-ն, Հ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, հափշտակել է Երևան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող, առանձնապես խոշոր չափերի՝ 51.886.590 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Մասնավորապես՝ հիշյալ հողամասի վերաբերյալ կազմվել է կեղծ կադաստրային գործ, որում, ի թիվս այլնի, դրվել են հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագիր և Հ. Ա.-ի հետ փոխկապակցված անձի անվամբ սեփականության իրավունքի կեղծ վկայական:  Արդյունքում՝ Գ. Մ.-ն և Հ. Ա.-ն ձեռք են բերել կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հափշտակված վերը նշված հողամասը փաստացի տնօրինելու և օգտագործելու հնարավորություն:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գ. Մ.-ին և Հ․ Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), իսկ Գ․ Մ․-ին օժանդակելու և փողերի լվացման համար նույն օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) մեղադրանքներ են ներկայացվել ևս երկու անձանց: 

Վերը նշված երկու անշարժ գույքերի վրա արգելանք է դրվել  պատճառված վնասի՝ ավելի քան 110 միլիոն ՀՀ դրամի չափով:  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը