Սևանի «Զարթոնք» մանկապարտեզի տանիքին 15 կիլովատտ հզորության արևային ֆոտովոլտային համակարգ է տեղադրվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի տանիքին 15 կիլովատտ հզորության արևային ֆոտովոլտային համակարգ է տեղադրվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համակարգը տեղադրվել է  Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, որտեղ,  ի թիվս համագործակցությամբ ամրագրված մի շարք ուղղությունների, միջոցառումներ են իրականացվել և իրականացվում վերականգնվող էներգիայի ոլորտում, որը համայնքի համար ունի կարևորագույն նշանակություն էներգախնայողության, էներգաարդյունավետության, բնապահպանության, կլիմայի հարմարվողականության առումներով:

«Հերթական ծրագիրը Գրենոբլի ֆինանսավորմամբ կյանքի կոչվեց «Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ «Արփի Սոլար» մասնագիտացված ընկերության կողմից մանկական հաստատության շենքի  տանիքին հանգրվանեց 15ԿՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգը:

Տեղադրման աշխատանքներին ներգրավվել են նաև Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները, որոնց համար սա ևս մեկ լավագույն հնարավորություն էր՝ մասնագիտական փորձ ձեռք բերելու ճանապարհին: 

Էներգախնայողության և էներգաարդյունավետության այս ծրագրին 2024 թվականին նախորդել է  Սևան քաղաքի թիվ 1 «Բողբոջ», «Սևան համայնքի Վարսեր, Դդմաշեն,  Չկալովկա ,  Զովաբեր բնակավայրերի  մանկապարտեզների շենքերին  արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքների իրականացումը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

 

Խոսրով Խլղաթյան 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը