Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակ

2 րոպեի ընթերցում

Հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի Պուշկին փողոցի N 13 հասցեում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ: 

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, արվեստագետի թոռնուհի Կարինե Քոչարը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամներ:

«Թբիլիսիի վերոնշյալ հասցեն նշանակալի է թե՛ հայ և վրաց ժողովուրդների, թե՛ արվեստասեր հանրության համար, և մեծ պատիվ է հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը: 

Թբիլիսին երկար տարիներ եղել է հայկական արվեստի և մշակույթի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող քաղաք: Քոչարի ստեղծագործական եզակիության արմատները պետք է փնտրել երկու եղբայրական ժողովուրդների համակեցության, ինչպես նաև մեկը մյուսի մշակույթի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի արդյունքում ձևավորված միջավայրում: Այս հուշատախտակը դառնում է ևս մեկ նոր կամուրջ Երևանի և Թբիլիսիի, Հայաստանի և Վրաստանի մշակութային երկխոսության միջև։ Մենք այսօր վերահաստատում ենք այդ կապը մեծանուն Քոչարի անունով։ Լիահույս եմ, որ այս վայրը կդառնա լուսավոր կանգառ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արվեստը»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ողջույնի խոսքն է մեջբերված ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Երվանդ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահվում է նրա հեղինակած՝ Շոթա Ռուսթավելիի արձանը և անձնական նամակագրությունը նկարիչներ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Դավիթ Կակաբաձեի և ուրիշների հետ։

Հուշատախտակը բացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: 

Հայերեն Русский

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով