«Հաղթանակ» դաշինքի 5 անդամի մեղադրանք է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամների տներում իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ։  

«Արմենպրես»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ 

Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։  

«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներով 10 հազար 51 ձայն է ստացել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ընտրություններում վստահ հաղթանակ է տոնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 15 հազար 298 ձայն։ Նոյեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում ապացուցողական և վարութային այլ գործողություններ են իրականացվում «Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը