Մերձավոր Արևելք

Թրամփը պլանավորում է F-35 կործանիչներ վաճառել Սաուդյան Արաբիային

1 րոպեի ընթերցում

U.S. President Donald Trump looks on as he meets with the White House Task Force on the FIFA World Cup 2026 in the Oval Office at the White House in Washington, D.C., U.S., November 17, 2025. REUTERS/Evelyn Hockstein
U.S. President Donald Trump looks on as he meets with the White House Task Force on the FIFA World Cup 2026 in the Oval Office at the White House in Washington, D.C., U.S., November 17, 2025. REUTERS/Evelyn Hockstein

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է F-35 կործանիչներ գնել ԱՄՆ-ից, և ինքը մտադիր է դրանք վաճառել Էր Ռիադին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է The Associated Press-ը:

«Այո, մենք դա կանենք, մենք նրանց կվաճառենք F-35-եր», - ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար «հիանալի դաշնակից է»։

Նոյեմբերի 18-ին ավելի ուշ Սպիտակ տանը նախատեսվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։ 

ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքով՝ քննարկման հիմնական թեմաները կլինեն հենց F-35-ի շուրջ հնարավոր գործարքը և երկկողմ պաշտպանության համաձայնագիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում