«Մոռացում չկա» համերգային ծրագրով նշվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի 100-ամյակը

3 րոպեի ընթերցում

Ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է  «Մոռացում չկա» խորագրով համերգային երեկոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին Աճեմյանի ստեղծագործությունները կատարել են ՀՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանն ու Ռաիսա Մկրտչյանը։ Ելույթ են ունեցել նաև Արթուր Իսպիրյանը, Սևակ Մուսախանյանը, Զարուհի Բաբայանը, Ելենա Մուրադյանը, Լուսինե Կչոզյանը, Արման Վարդանյանը, Նաիրա Մանուչարյանը: Համերգին մասնակցել է նաև Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը:

Համերգային երեկոն ընթացել է Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:

Համերգին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է հայ կոմպոզիտորական արվեստի տարածումն ու հանրահռչակումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նրա խոսքով՝ հոբելյանները  հրաշալի հնարավորություն են՝ մեկ անգամ ևս անդրադառնալու հայ կոմպոզիտորներին և հնչեցնելու նրանց ստեղծագործությունները: 

Դանիելյանը բարձր է գնահատել Ալեքսանդր Աճեմյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը և ընդգծել, որ նրա բեղուն գործունեության հիմքում և ոգեշնչման առանցքում մշտապես եղել է Հայաստանը: 

Ալեքսանդր Աճեմյանը հինգ սիմֆոնիայի հեղինակ է, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի սիմֆոնիաներ՝ «Սասունցի Դավիթ», «Յոթ երգ Հայաստանի մասին»` ըստ Գևորգ Էմինի։ Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ», «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը, «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար, բալետային սյուիտ, կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար, կոնցերտինո շեփորի և դաշնամուրի համար, սիմֆոնիկ և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն՝ թատերական ներկայացումների և կինոնկարների համար։ 

Ալեքսանդր Աճեմյանը առաջին հայ երաժիշտն է, որը սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն՝ սոպրանո (օրինակ՝ կոմպոզիտորի երկրորդ սիմֆոնիան)։

Կոմպոզիտորը 1975 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1965-ին՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։ 

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ