Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հույս ունի նոյեմբերին Չինաստանի հետ կնքել հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հույս ունի նոյեմբերին Չինաստանի հետ կնքել հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հույս ունի, որ Վաշինգտոնը նոյեմբերի վերջին Չինաստանի հետ կկնքի հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը։ 

«Մենք դեռ նույնիսկ վերջնական պայմանավորվածությունների չենք հասել, բայց հույս ունենք դա անել մինչև Գոհաբանության օրը (խմբ․- նոյեմբերի 27)», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բեսենթն ասել է Fox News հեռուստաալիքի եթերում։

Հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե խնդիրը, որը կապված է Չինաստանի կողմից հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների հետ, լուծվել է բանակցությունների ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում