Տիգրան Բալայանը ԵՄ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

1 րոպեի ընթերցում

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը դասախոսությամբ է հանդես եկել Եվրոպական Միության դիվանագիտական ակադեմիայի 2025-26թթ. ունկնդիրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Դեսպանն անդրադարձել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու այդ համատեքստում Եվրոպական Միությունից ակնկալիքներին: 

Տիգրան Բալայանը, մասնավորապես, ընդգծել է հարատև խաղաղության կարևորությունը` այդ համատեքստում շեշտելով Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների անհապաղ վերադարձի հրամայականը։ 

Դասախոսությունից հետո ԵՄ անդամ և թեկնածու երկրների մի շարք դիվանագետներ, ԵՄ կառույցների ներկայացուցիչներ իրենց հարցերն են ուղղել դեսպանին` Հայաստանի արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ փոխգործակցության, ՀՀ բնակչության եվրոպական հավակնությունների վերաբերյալ: 

Հայերեն العربية English Français Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան