Մշակույթ

«Արևին մոտ»․ Սիպիլի նոր տեսահոլովակում նկարահանվել է ամերիկահայ ճանաչված դերասան Մայքլ Ա. Գյուրջյանը

1 րոպեի ընթերցում

«Արևին մոտ»․ Սիպիլի նոր տեսահոլովակում նկարահանվել է ամերիկահայ ճանաչված դերասան Մայքլ Ա. Գյուրջյանը

Պոլսահայ երգչուհի Սիպիլը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է։, ում խոսքով սա 2020-ից հետո իր հեղինակած երկու երգերից մեկն է` նվիրված այն բոլոր ջերմ ու հավերժ սերերին, որոնց միջև կա անմատչելի տարածություն։ 

«Այդ սերերը ոչ թե կյանք-ակնթարթի, այլ հավերժի համար են... Իսկ հավերժությունը փնտրում են վերևում, ինչպես երգում է ասվում՝ արևի մոտ»,– նշել է երգի հեղինակը։ 

Տեսահոլովակում նկարահանվել է ամերիկահայ ճանաչված դերասան, «ԷՄՄԻ»-ի մրցանակակիր Մայքլ Ա. Գյուրջյանը, որը նաև տեսահոլովակի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է։ 

«Անսահման հաճելի էր աշխատել Սիպիլի հետ։ Մենք միասին ստեղծեցինք մի գործ, որը հուզիչ և նոստալգիկ է, բայց միաժամանակ՝ պարզ ու մարդկային»,- խոստովանել է նա։

Երաժշտությունը գործիքավորել է Վահան Նահապետյանը, հնչյունային ռեժիսորն է Հմայակ Ռոստոմյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում