Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի սակրավորները մասնակցում են Կուրսկի մարզում ականազերծմանը

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի սակրավորները մասնակցում են Կուրսկի մարզում ականազերծմանը

Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերից ազատագրված տարածքների ականազերծումը: Այդ աշխատանքներին Ռուսաստանցի սակրավորների հետ մեկտեղ մասնակցում են նաև մասնագետներ ԿԺԴՀ-ից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կրասնայա զվեզդա» պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի սակրավորների վաշտի հրամանատարը հայտնել է, որ Կորեայի ժողովրդական բանակի սակրավորներին սովորեցրել են  ռուսերեն հրամանները,  նրանք արագ սովորում են, ուշադիր լսում, ամեն ինչ գրառում։ 

ԿԺԲ-ի սակրավորների ստորաբաժանումը ստեղծվել և Կուրսկի մարզ է ուղարկվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով։ Դա արվել է համապարփակ ռազմավարական գործընկերության երկկողմ համաձայնությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել 2024 թվականի հունիսին Փհենյանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև կայացած հանդիպման ժամանակ:

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ուկրաինացի զինծառայողները Կուրսկից նահանջելիս տարբեր տեսակի հարյուրավոր պայթյունավտանգ առարկաներ են թողել իրենց հետևից, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում արտադրված հրետանային և ականանետային արկեր, հակատանկային և հակահետևակային ականներ, ձեռքի նռնակներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում