Իրան

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին հունիսի հարձակման համար

1 րոպեի ընթերցում

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին հունիսի հարձակման համար

Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ հունիսին Իրանի դեմ հարձակումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ վկայակոչելով նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները, որոնք «ապացուցում են Վաշինգտոնի ներգրավվածությունը հարձակմանը»: 

Աբբաս Արաղչին վկայակոչում է Թրամփի նոյեմբերի 6-ի հայտարարությունը, երբ նա նշել էր. «Առաջինը հարձակվել է Իսրայելը: Այդ հարձակումը շատ հզոր էր: Ես մեծապես ներգրավված էի այդ գործողության մեջ»: 

Ըստ Թեհրանի՝ այս հայտարարությունը հստակ ապացուցում է, որ ԱՄՆ-ն ուղղորդում և վերահսկում էր հարձակումները, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է:

Ըստ իրանցի դիվանագետի՝ հունիսի պատերազմի ընթացքում ավելի քան 1100 խաղաղ բնակիչ է զոհվել, մեծ վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքին, միջուկային օբյեկտներին: 

Իրանական կողմի պնդմամբ՝ Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է լիովին փոխհատուցեն պատճառված նյութական և բարոյական վնասները: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում