Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի փորձարկումը կնշանակի մորատորիումի ավարտ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի փորձարկումը կնշանակի մորատորիումի ավարտ. Պեսկով

Միացյալ Նահանգների կողմից միջուկային զենքի փորձարկումները կնշանակեն նման փորձարկումների անցկացման մորատորիումի ավարտ, և Ռուսաստանը կգործի համապատասխան ձևով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Միջուկային զենքի փորձարկումներն, ըստ էության, նշանակում են, որ ընդհատվելու է այն բավականին երկար ժամանակաշրջանը, երբ գործել է միջուկային փորձարկումների համապարփակ արգելքը և, իհարկե…. ինչպես ասել է մեր նախագահը, այդ դեպքում ՌԴ-ն կգործի համապատասխան ձևով», - ասել է Պեսկովը։

Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն մեկնաբանությունները, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «դրանց անվտանգության հարցում համոզվելու համար»։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում