Ռազմական

Հայաստանի պաշտպանական բյուջեն 2018-2025 թվականներին ավելացել է 1.1 միլիարդ դոլարով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանական բյուջեն 2018-2025 թվականներին ավելացել է 1.1 միլիարդ դոլարով

Հայաստանի պաշտպանական ծախսերը 2025 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ կամ 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 2024, 2025 և արդեն 2026 թվականի կատարված և կատարվելիք ծախսերն աննախադեպ են։ Հենց սրա շնորհիվ է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին, օրինակ, զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Զինծառայողն այսօր ատեստավորման շնորհիվ կարող է ստանալ 205-470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է»,- ասել է նախարարը։ 

Նա հավելել է, որ զինծառայողների 65 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ատեստավորմանը։ 

Սուրեն Պապիկյանը նաև հայտնել է, որ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 563.1 միլիարդ դրամ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում