Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Մեղրաշատ, Ախուրիկ, Առափի, Գետք, Ղարիբջանյան, Անիավան, Հայկաձոր, Ջրափի, Լեռնակերտ, Նոր Կյանք, Վարդաքար, Տուֆաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում նոյեմբերի 14-ին ժամը 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։