Վիճակագրական կոմիտեն հիմնազուրկ է որակել ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքները նվազագույն սպառողական զամբյուղը նվազեցնելու մասին

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վիճակագրական կոմիտեն արձագանքել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն պնդմանը, թե Վիճակագրական կոմիտեն հանձնարարություն է ստացել և այս տարվա առաջին կիսամյակի նվազագույն սպառողական զամբյուղը 81 հազար դրամից երրորդ եռամսյակում նվազեցրել է մոտ 3 հազար դրամով։ 

Պատգամավորի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին պարզաբանում է տրամադրել ՀՀ վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների վիճակագրության բաժնի պետ Լուսինե Մարկոսյանը։ 

«Վիճակագրական կոմիտեն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է Պաշտոնական վիճակագրության մասին օրենքով (Օրենք) և համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով սահմանված դրույթների՝ «պաշտոնական վիճակագրություն արտադրողները վիճակագրության մշակման, արտադրման և տարածման, այդ թվում՝ տվյալների աղբյուրների ընտրության, հայեցակարգերի, սահմանումների, մեթոդների և դասակարգումների, ինչպես նաև տարածման բոլոր ձևերի ժամկետների և բովանդակության հետ կապված իրենց որոշումները կայացնում են անկախ և առանց քաղաքական կամ այլ արտաքին աղբյուրներից որևէ ճնշման և միջամտության: Պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են իրենց իրավասության սահմաններում հրապարակավ մեկնաբանել վիճակագրական բնույթի հարցերը և պաշտոնական վիճակագրության ոչ պատշաճ օգտագործման դեպքերը»: 

Համաձայն տարեկան վիճակագրական ծրագրերի, որոնք հաստատվում են դեռ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջին, նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները կատարվում են եռամսյակային այլ ոչ թե կիսամյակային պարբերականությամբ: Պատգամավորի կողմից հնչեցված ցուցանիշը վերաբերում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից  մշակված սննդամթերքի կազմի,  կառուցվածքի և էներգետիկայի հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին՝ գնահատված 2025թ. II եռամսյակի սպառողական գների ինդեքսի հաշվարկման նպատակով ՀՀ սպառողական շուկայի բազային առևտրային կազմակերպություններում իրականացվող գների մշտադիտարկման արդյունքում ձևավորված միջին եռամսյակային գներով, որը  կազմել է 81680.9 դրամ: 

Ընդհանրապես, 2025թ.-ին նախորդող բոլոր տարիներին էլ II և III եռամսյակների միջև փաստագրվել են նույն միտումները՝ մի քիչ ավել կամ պակաս: Նշվածի մասին վկայում են 2005թ. II եռամսյակից ի վեր Արմստատի պաշտոնական կայքում` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը տեղեկատվական ամսական զեկույցների եռամսյակային թողարկումների Հետաքրքրաշարժ վիճակագրություն բաժնում հրապարակվող համապատասխան ցուցանիշները: Ընդ որում, հարկ է նշել, որ հրապարակված ցուցանիշները հաշվարկված են միևնույն մեթոդաբանությամբ:

Այսպես, երբ դիտարկում ենք 2014թ. մինչ օրս II և III եռամսյակների հրապարակված համապատասխան ցուցանիշները, ապա ակնհայտ է դառնում, որ III եռամսյակի ցուցանիշները միշտ ավելի նվազ արժեք ունեն քան II  եռամսյակինը, բացառությամբ 2021թ.-ի, երբ ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: 2024թ.-ի II եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր  77065.5 դրամ, իսկ III եռամսյակում՝ 75529.3 դրամ, 2023թ.-ի II եռամսյակում այն կազմել էր 80045.9 դրամ, III-ում՝ 75326 դրամ, 2022թ.-ի II եռամսյակում 82198.0 դրամ էր, III- ում՝ 76459.2 դրամ, 2020թ.-ի II եռամսյակում 65263.3 դրամ էր, III-ում՝ 61014.9 դրամ, 2019թ.-ի II եռամսյակում 63634.7 դրամ էր, III-ում՝ 60394.2 դրամ, 2018թ.-ի II եռամսյակում 62329.6 դրամ էր, III-ում՝ 60057.5 դրամ, 2017թ.-ի II եռամսյակում 59792.5 դրամ էր, III-ում՝ 55591.9 դրամ, 2016թ.-ի II եռամսյակում 55703.2 դրամ էր, III-ում՝ 53978.2 դրամ, 2015թ.-ի II եռամսյակում 59588.0 դրամ էր, III-ում՝ 55394.3 դրամ, 2014թ.-ի II եռամսյակում 59127.2 դրամ էր, III-ում՝ 56600.3 դրամ: Նույն պատկերն է նաև 2005-2013թթ.-ին արձանագրված համապատասխան ցուցանիշների միտումներում, բացառությամբ 2010թ.-ի:

Վերոգրյալ փաստագրումներով պայմանավորված, պատգամավորի կողմից հնչեցված մեղադրանքները զուրկ են հիմնավորումից»:

Հայերեն

Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջել են, որ ԵՄ երկրները խզեն ՌԴ-ի հետ ներդրումների պաշտպանության շուրջ պայմանագրերը

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում