Միրզոյանը Դանիայի քաղհասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դանիա կատարած այցի շրջանակներում այցելել է Կուսակցությունների և ժողովրդավարության դանիական ինստիտուտ (DIPD), որտեղ հանգամանալից քննարկում է ունեցել Դանիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳ նախարարությունը՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպման վերաբերյալ։

Նշվում է, որ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

«Հայաստանը ժողովրդավարություն է, երիտասարդ, բայց ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական առաջմղման հարցում ամուր հանձնառությամբ ժողովրդավարություն, և մենք մեծապես շահագրգռված ենք համախոհ գործընկերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ ինչպես ժողովրդավարական զարգացման, այնպես էլ խաղաղության ամրապնդման հարցում քաղաքացիական հասարակությունն ունի էական ներուժ և անհրաժեշտ կարևոր դերակատարում: 

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ շարունակելով տարածաշրջանում խաղաղության թեման՝ նախարար Միրզոյանն ընգծել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով ձեռք բերված համաձայնություններն, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր հանգրվան են, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում կայունության և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ։

«Այս համատեքստում նախարարը ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի տեսլականն՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի» ծրագրի գործնական նշանակությունը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրման ուղղությամբ տարվող աշխատանքերին:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի և Եվրոպական միության միջև դինամիկ խորացող գործընկերությանն ու հավակնոտ օրակարգին, ինչպես նաև Հայաստան-Դանիա համագործակցության զարգացմանը՝ բոլոր մակարդակներում։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությունների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում առկա փորձին ու գործիքակազմին։ 

Նախարարը պատասխանել է դանիացի փորձագետներին հետաքրքրող մյուս հարցերին։

Հայերեն English Français Русский

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը