Աշխարհ

Ֆիլիպիններում 25 մարդու կյանք խլած «Ֆունգ-վոնգ» թայֆունը մոտենում է Օկինավա կղզուն

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում 25 մարդու կյանք խլած «Ֆունգ-վոնգ» թայֆունը մոտենում է Օկինավա կղզուն

«Ֆունգ Վոնգ» թայֆունը, որը հանգստյան օրերին մոլեգնել է Ֆիլիպիններում, փոխել է շարժման ուղղությունը և մոտենում է Ճապոնիայի Օկինավա հարավային կղզուն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ ներկայում ճնշումը թայֆունի կենտրոնում կազմում է 994 հեկտոպասկալ, քամու ուժգնությունը կազմում է վայրկյանում 23 մետր, իսկ պոռթկումների ժամանակ՝ վայրկյանում մինչև 35 մետր։

Սպասվում է, որ ցիկլոնը Օկինավա կղզու հարավային ափին կմոտենա արդեն չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, այնուհետև կանցնի կղզու արևելյան ափի երկայնքով՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու փոթորկային քամիներ։

Մասնագետները բնակիչներին կոչ են անում ծով դուրս չգալ, ինչպես նաև զգոնություն պահպանել անբարենպաստ եղանակի պատճառով։ 

«Ֆունգ-վոնգ»-ը, որը դասակարգվել է որպես սուպերթայֆուն, նոյեմբերի 9-ին մոլեգնել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան մասում։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրում զոհվել է առնվազն 25 մարդ, ավելի քան 2,4 միլիոն մարդ տարհանվել է։

Այս շաբաթ ավելի վաղ ցիկլոնը մոլեգնել է Թայվանի հյուսիս-արևելքում, որտեղ ջրածածկ են եղել մի քանի գյուղեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում