Թուրքիա

Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 20 զինվորականները

1 րոպեի ընթերցում

Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 20 զինվորականները

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 20 զինվորականները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ 

C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել էր նոյեմբերի 11-ին Վրաստանում, Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս։

Ավիավթարից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կողմերը քննարկել են որոնողական աշխատանքների ընթացքը։ 

Ինքնաթիռի կործանման կապակցությամբ Թուրքիային ցավակցություն են հայտնել Ադրբեջանը, Կատարը, Ղազախստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Հորդանանը, Իտալիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Մալթան, Ճապոնիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Հունաստանը, Գերմանիան, Ուկրաինան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում