Սոցիալական հարցեր

Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսով. Արսեն Թորոսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսով. Արսեն Թորոսյան

Հայաստանում 2024 թվականին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական ծառայության տվյալները։ 

«Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ:

Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները»,-գրել է նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում