Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը

2 րոպեի ընթերցում

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել և ընթանում են Գավառ քաղաքի  Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի մոտեցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում  են Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհից դեպի Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգում՝ 430 գծամետր երկարությամբ և 2580 քառակուսի մետր մակերեսով, 130 գծամետր մայթի կառուցմամբ։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2025 թվականի նոյեմբերի 9-ից և կավարտվեն առաջիկա օրերի ընթացքում։ 

Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 250 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել  է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսված է հին ասֆալտեբոնյա ծածկի հեռացում, խճավազային հիմքի, ավազակոպճային շերտի, ասֆալբետոնյա երկշերտ նոր ծածկի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնյա ծածկած վաքերով, որոնք միաժամանակ ծառայում են  որպես մայթեր՝ 12,9 կիլոմետր երկարությամբ։ Ասֆալտապատվող մակերեսը կազմում է շուրջ 91 հազար քառակուսի մետր։ Գավառ քաղաքի տարածքում 900 մետր երկարությամբ կառուցվել է հեղեղատար-կոյուղի։ Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ 8 կիլոմետրն անցնում է Գավառ համայնքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ գյուղերի եւ Գավառ քաղաքի ներսով։ 

2023 թվականի հոկտեմբերից մեկնարկած ճանապարհաշինական խոշոր այս ծրագիրը 2025 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ արդեն գտնվում է ավարտական փուլում։

Խոսրով  Խլղաթյան  

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին