Թուրքիա

Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վրաստանի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում նոյեմբերի 11-ին վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ, որը պատկանում է Թուրքիային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վրացական Imedi TV-ն։

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ ձեռք է բերել միջադեպի տեսագրությունը և աշխատում է լրացուցիչ մանրամասները ճշտելու ուղղությամբ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։ X հարթակում գրառման մեջ գերատեսչությունը հայտնել է, որ Վրաստանում վթարի է ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող C130 բեռնատար ինքնաթիռը։

«Որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են Ադրբեջանի և Վրաստանի իշխանությունների հետ համակարգված», - նշված է գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում