Աշխարհ

Պակիստանում իրականացված պայթյունն առնվազն 12 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Պակիստանում իրականացված պայթյունն առնվազն 12 մարդու կյանք է խլել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով, զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 11-ին հաղորդել է GEO հեռուստաալիքը։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին հայտարարել է, որ սկզբում ահաբեկիչը փորձել է մտնել մայրաքաղաքի դատարանի շենք, սակայն «չստանալով այդպիսի հնարավորություն՝ գրոհել է ոստիկանական ավտոմեքենայի վրա» շենքի մերձակայքի կայանատեղիում։ Արդյունքում տեղական ժամանակով մոտավորապես 12:39-ին տեղի է ունեցել պայթյունը:

Նաքվին ընդգծել է, որ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը հանձնարարել է հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել տուժածներին բուժօգնության ցուցաբերումը և հնարավորինս շուտ պարզել ահաբեկչի ինքնությունը։

Պայթյունից հետո դատարանի շենքից բոլորը տարհանվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում