Հայաստան

Նորածնի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով

1 րոպեի ընթերցում

Նորածնի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով

Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացած նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,- նշեց խոսնակը: 

Ավելի վաղ Armlur.am լրատվական կայքը գրել էր, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Ժամեր անց բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։ 

Կայքը նշում է, որ մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում