Աշխարհ

Ֆիլիպիններում «Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում «Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի

Ֆիլիպիններում «Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունի զոհերի թիվը 8-ից հասել է 18-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Մարդկանց մեծ մասը զոհվել է սողանքների պատճառով: Եվս 28 մարդ վիրավորվել է, 2 մարդ անհետ կորած է։

«Ֆունգ-վոնգ» սուպերթայֆունը Ֆիլիպիններում մոլեգնել է նոյեմբերի 9-ին: Հանրապետության ավելի քան 1,4 միլիոն բնակիչ տարհանվել է: Փոթորկային քամին վնասել է էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով երկրի 12 տարածաշրջաններում մոտ 3 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրամատակարարման:

Թայֆունը շարժվում է դեպի Թայվան, որտեղ ավելի քան 3000 մարդ է տարհանվել։

«Ֆունգ-վոնգ»-ն այս տարի Ֆիլիպիններին պատուհասած 21-րդ թայֆունն էր: Դրան անմիջապես նախորդել էր «Կալմաեգի» թայֆունը, որի հետևանքով երկրում զոհվել էր 224 մարդ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում