Ֆիլիպինները ավելի քան 1900 զինվորականի ներգրավել է թայֆունից տուժածներին օգնելու գործողություններում

2 րոպեի ընթերցում

Philippine Red Cross personnel rescue a resident following torrential rains brought by Typhoon Kalmaegi, in Talamban, Cebu City, Philippines, November 4, 2025. Philippine Red Cross/Handout via REUTERS. THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY. MANDATORY CREDIT. NO RESALES. NO ARCHIVE. TPX IMAGES OF THE DAY

Ֆիլիպինների զինված ուժերը դադարեցրել են DAGIT-PA զորավարժությունները և ընդհանուր առմամբ 1911 զինծառայողի տեղակայել՝ Ֆունգ-վոնգ թայֆունից տուժածներին օգնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է PNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ֆիլիպինների զինված ուժերի խոսնակին։

«Զինված ուժերը կենտրոնացրել են իրենց ջանքերը Լուսոնի հյուսիսային, հարավային և կենտրոնական շրջաններում տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու վրա՝ դադարեցնելով ընթացող զորավարժությունները, որպեսզի ուժերն ուղղորդեն մարդկանց փրկելու համար», - նշել է խոսնակը։

Աշխարհ

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով մեկ միլիոն մարդ է տարհանվել

Նշվում է, որ փրկարարական գործողություններում ներգրավվել են Ֆիլիպինների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ։ Անհրաժեշտության դեպքում փրկարարական գործողություններին պատրաստ են միանալ նաև 3200-ից ավելի զինծառայողներ և պահեստազորայիններ։ Գործին ներգրավված է նաև ռազմական տեխնիկա։ Զինված ուժերի մամուլի ծառայության տվյալներով՝ զինվորականներն արդեն օգնություն են ցուցաբերել ավելի քան 175000 տուժածների։

Ֆունգ-վոնգ անունով հայտնի թայֆունի պատճառով շուրջ մեկ միլիոն մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից։ Երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Հայերեն Русский

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին