Աշխարհ

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով մեկ միլիոն մարդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով մեկ միլիոն մարդ է տարհանվել

Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող թայֆունի հետևանքով մահացել է երկու մարդ, վիրավորվել ևս երկուսը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆունգ-վոնգ անունով հայտնի թայֆունի պատճառով շուրջ մեկ միլիոն մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից։ Սուպեր թայֆունը նոյեմբերի 9-ի ամբողջ գիշեր հարվածել է երկրի գլխավոր կղզուն՝ Լուսոնին ուժեղ քամիներով, հորդառատ անձրևներով և փոթորկոտ ալիքներով։

Թայֆունը տապալել է ծառեր և էլեկտրականության սյուներ։ Տեղումների առաջացրած սողանքների և ճանապարհների քանդման հետևանքով  առնվազն երեք գյուղ կտրվել է արտաքին աշխարհից։ 

Իշխանություններն այս պահին վնասի գնահատման աշխատանքներ են իրականացնում։ 

Հայտնի է, որ նոյեմբերի 9-ից Ֆիլիպիններում չեղարկվել է շուրջ 400 թռիչք։ 

Ֆունգ-վոնգ թայֆունը 21-րդն էր այս տարի Ֆիլիպիններում։ Դրան անմիջապես նախորդել էր Կալմաեգի թայֆունը, որի հետևանքով երկրում զոհվել էր 224 մարդ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում