Քաղաքականություն

Դեսպան Գևորգյանը մասնակցել է Բոլիվիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Գևորգյանը մասնակցել է Բոլիվիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Համատեղության կարգով Բոլիվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է Բոլիվիայի նորընտիր նախագահ Ռոդրիգո Պաս Պերեիրայի երդմնակալության արարողությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։ 

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի, Պարագվայի, Ուրուգվայի, Չիլիի, Էկվադորի նախագահները, Բրազիլիայի, Կոստա Ռիկայի, Էլ Սալվադորի փոխնախագահները, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ օտարերկրյա դեսպաններ և այլ հյուրեր: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում