Մարզեր

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզի բժշկական կենտրոններ. քննարկվել է միասնական շտապօգնության ցանցի ձևավորման հարցը

2 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզի բժշկական կենտրոններ. քննարկվել է միասնական շտապօգնության ցանցի ձևավորման հարցը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը և բուժական գծով տեղակալ Էդուարդ Վարդանյանը եղել են Տավուշի մարզի բժշկական կենտրոններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ  Դիլիջանի, Բերդի, Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններում կայացել են մասնագիտական քննարկումներ՝ միասնական շտապօգնության ցանցի ձևավորման շուրջ։

Ըստ աղբյուրի՝  քննարկվել են  նաև նոր կայանների կառուցման, ենթակառուցվածքների վերազինման և արդիականացման հարցեր, և տրվել են համապատասխան հանձնարարականներ։ 

Շուտով Տավուշի մարզի շտապօգնության ծառայությունները կմիավորվեն Հանրապետական միասնական համակարգի ներքո՝ ապահովելով ՀՀ ԱՆ ստանդարտներին համապատասխան բարձր որակի ծառայություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։

Վերադարձի ճանապարհին անակնկալ այց է կատարվել Կոտայքի մարզում գործող ՀՀ ԱՆ ՀՇՕԾ Հրազդանի և Աբովյանի կայաններ, որտեղ արձանագրվել է ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատանքի գրագետ կազմակերպվածությունն ու անձնակազմի պատրաստվածությունը։

Նախարարությունից նշում են, որ  նմանատիպ այցերը շարունակական են՝ հանուն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու արագ, որակյալ և հուսալի շտապ բժշկական օգնության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում