Արտաքին քաղաքականություն

ԱԺ-ում Խորվաթիայի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու վիզաների ազատականացումը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում Խորվաթիայի պատվիրակության հետ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու վիզաների ազատականացումը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Տաթևիկ Գասպարյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Խորվաթիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը կարեւորել է Հայաստան-Խորվաթիա միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ մի շարք ոլորտներում առկա է գործակցության զարգացման մեծ ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններին, ինչպես նաև մուտքի վիզաների ազատականացման գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը նշել է, որ իրենց այցի նպատակն է զարգացնել եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանի հետ գործակցությունը: Դիվանագետը  բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում մեր երկրի ձեռքբերումները՝ հատկապես հարեւանների հետ հարաբերություների կարգավորման առումով:

Հյուրերը ներկայացրել են Եվրոպական միությանն անդամակցության ընթացքում եւ դրանից հետո Խորվաթիայի կառավարության և այլ ինստիտուտների կառուցվածքի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել այլ ձեւաչափերով եւս իրականացնել փորձի փոխանակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում