Մշակույթ

«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում ՀՀ ժողովրդական նկարիչ Թաթոսը կանցկացնի վարպետության դասեր

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի աշնանային շրջափուլի ընթացքում Երևանի ենթակայության արվեստի, կերպարվեստի և երաժշտական դպրոցներում վարպետության դասերով հանդես կգա անվանի գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Վարպետության դասերը կնախաձեռնվեն նոյեմբերի 14-ից և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 26-ը։ Դասընթացների ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան անմիջապես շփվելու ճանաչված նկարչի հետ, ծանոթանալու նրա ստեղծագործական մոտեցումներին և ձեռք բերելու մասնագիտական հմտություններ։

Ծրագիրը կեզրափակվի Հայաստանի նկարիչների միությունում նախատեսվող ցուցահանդեսով, որտեղ կներկայացվեն վարպետության դասերի ընթացքում առանձնապես աչքի ընկած սովորողների աշխատանքները։ Ցուցահանդեսի շրջանակում նաև տեղի կունենա ծրագրի պատկերագրքի շնորհանդեսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում