Միացյալ Նահանգներ

Պեկինի մասնակցությունը միջուկային զինանոցի շուրջ բանակցություններին խելամիտ չէ. Չինաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Պեկինի մասնակցությունը միջուկային զինանոցի շուրջ բանակցություններին խելամիտ չէ. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ-ի պահանջը, որ Չինաստանը միանա միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին, խելամիտ չէ և անիրագործելի է այս փուլում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հերթական ճեպազրույցի ժամանակ։

«Չինաստանի միջուկային ներուժը համեմատելի չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներուժների հետ, և այս փուլում Չինաստանից միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ  բանակցություններին միանալու պահանջն անարդար է, ոչ խելամիտ  և անիրագործելի», - ասել է նա։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն, որն ունի աշխարհում խոշորագույն  միջուկային ուժերը, պետք է բարեխղճորեն կատարի իր պարտավորությունները միջուկային զինաթափման բնագավառում,  ձեռնարկի իր միջուկային զինանոցի կրճատման միջոցներ՝ ստեղծելու պայմաններ ընդհանուր և լիակատար միջուկային զինաթափման հասնելու համար։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են համաձայնության հասնել միջուկային սպառազինությունների կրճատման շուրջ։ Նա ապամիջուկայնացումը շատ լավ բան է անվանել և հայտնել, որ այդ մասին խոսել է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում