Հայաստան

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները: 

Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչներն իրազեկել են «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների որակական չափանիշների մասին մանրամասներ:

Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում