Աշխարհ

Ֆիլիպիններում և Վիետնամում «Կալմաեգի» թայֆունը 195 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում և Վիետնամում «Կալմաեգի» թայֆունը 195 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 188-ի: Վիետնամում թայֆունը 5 մարդու կյանք է խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։  

Փոթորիկն այնուհետև շարժվել է դեպի Կամբոջա և Լաոս։

Ֆիլիպիններում ամենաշատը տուժել է Սեբու կղզին, որտեղ էլ գրանցվել է զոհերի ամենամեծ թիվը։ Կղզում ջրի տակ են անցել ամբողջ քաղաքներ։

Ավելի վաղ հաղորդվել էր Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով առնվազն 140 զոհի մասին։ Եվս 135 մարդ անհետ կորած է, շուրջ 100 մարդ վիրավորվել է։

Վիետնամում ևս «Կալմաեգի»-ն մեծ ավերածություններ է արել՝ պոկելով տանիքներ, արմատախիլ անելով ծառեր, կոտրելով ապակիներ։ Փրկարարական գործողություններին ներգրավվել են զինվորականները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում