ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մեթյու Մորիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի դերակատարությունը ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների զարգացման գործում։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է ընդլայնել ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն ուղղված համատեղ ծրագրերը Հայաստանում։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանց առանցքում է մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության համակարգային ներդրումը կրթական բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթության որակի բարելավումը և հասանելիության ապահովումը։ Նա նշել է, որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով կարևորվում է սովորողի ակտիվ մասնակցությունը, քննադատական մտածողությունը և հանրային արժեքների ձևավորումը։ 

Ներկայացնելով պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ԿԳՄՍ նախարարը հայտնել է՝ հատուկ ուշադրություն է դարձվում սահմանային և գյուղական համայնքներում կրթական ենթակառուցվածքների բարելավմանը․ իրականացվում են լայնածավալ վերանորոգման աշխատանքներ, ընթացքում է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագիրը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև տեղական իշխանությունների ներգրավման կարևորությունը կրթական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում։ 

Նշվել է կրթական համակարգի կարևորությունը ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական պատասխանատվության և համայնքային մասնակցության մշակույթի ձևավորման գործում։ ԿԳՄՍ  նախարարը բարձր է գնահատել ԵԽ տարբեր կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել իրականացնելու համատեղ ծրագրեր՝ քաղաքացիական կրթության, համայնքային մասնակցության և երիտասարդների առաջնորդության ուղղությամբ։

Անդրադառնալով ԵԽ կոնգրեսի հետ համագործակցությանը՝ կարևորվել են կարողությունների զարգացման, կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտների ծրագրերը՝ կրթական պատասխանատուների վերապատրաստման և երիտասարդների ներգրավման, դպրոցների, կրթամշակութային կենտրոնների և համայնքների համագործակցության խթանման ուղղություններով։

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ կոնգրեսը կարող է դառնալ կարևոր գործընկեր՝ աջակցելով թափանցիկության, մասնակցության և արդյունավետ կառավարման բարելավմանը: 

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը։ 

Հայերեն

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում