Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսում. Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսում. Reuters

ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության շուրջ ապագա պայմանագրի իրականացման գործում օգնություն ցուցաբերելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդոմ է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Նշվում է, որ անվտանգության համաձայնագրի կնքման հարցում Վաշինգտոնը որպես միջնորդ հանդես կգա Սիրիայի և Իսրայելի միջև։

Աղբյուրներից մի քանիսը հայտնել են, որ ԱՄՆ-ն նախատեսում է ռազմակայանն օգտագործել Իսրայել-Սիրիա հնարավոր համաձայնութունը մշտադիտարկելու համար։ 

Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան առաջին անգամ կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում