ՀՀ-ն շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման և թվային հմտությունների զարգացման ուղղությամբ. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Դոհայում կայացած Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կոպենհագենի սոցիալական զարգացման հռչակագրի և դրա գործողությունների ծրագրի պարտավորությունների կատարման գործում առաջընթացի գնահատում և բացթողումների ու մարտահրավերների լուծում, ինչպես նաև Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացման խթանում» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ իր խոսքում Վահան Կոստանյանն անդրադարձել է 1995թ. Կոպենհագենում կայացած Սոցիալական զարգացման համաշխարհային գագաթաժողովին, որը հիմք է հանդիսացել աղքատության վերացման, լիարժեք զբաղվածության ապահովման և սոցիալական ինտեգրման խթանման համար։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը նշանակալի առաջընթաց է գրանցել աղքատության նվազեցման, որակյալ, մատչելի և ներառական կրթության ու առողջապահության հասանելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերի ընդլայնման ուղղությամբ։

Վահան Կոստանյանը ներկայացրել է, որ Հայաստանը շարունակում է ներդրումներ իրականացնել երիտասարդների կարողությունների ամրապնդման, թվային հմտությունների զարգացման և նորարարության խթանման ուղղությամբ՝ «ոչ ոքի հետևում չթողնելու» սկզբունքի իրականացումն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և օրենքի գերակայությունը սոցիալական արդարության ու կայուն զարգացման առանցքային նախադրյալներն են։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող միջազգային կազմակերպություններին և զարգացման գործընկերներին՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով կարելի է ապահովել արդար և ներառական անցում դեպի կայուն ապագա։

Հայերեն Русский

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում