Ալեն Սիմոնյանն ընդունել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային Ժողովից, զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են նաև Ազգային ժողովի շենքում` ծանոթանալով շենքի պատմությանն ու պայմաններին: