Հայաստան

Որոշումը կայացվել է քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով. Փաշինյանը՝ Հովհաննավանքի միջադեպի մասին

1 րոպեի ընթերցում

Որոշումը կայացվել է քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով.  Փաշինյանը՝ Հովհաննավանքի միջադեպի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայությունից բացատրություն է խնդրել հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագի ընթացքում քաղաքացուն եկեղեցուց դուրս հանելու դեպքի վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտնեց, որ որոշումը կայացվել է այդ թվում քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով:

«Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել, դրա համար այդ որոշումը կայացվել է»,- ասաց Փաշինյանը: 

Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներից մեկը եկեղեցում բղավել էր, թե պատարագն իրական չէ և պատարագը մատուցելու իրավունք Տեր Արամ քահանա Ասատրյանը չունի, քանի որ դրանից առաջ կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: ՊՊԾ աշխատակիցները քաղաքացուն դուրս էին բերել եկեղեցուց։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում