Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 114-ի
1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվը հասել է 114-ի, անհետ կորել է 127 մարդ, տուժել` 82-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները:
Զոհվածների մեծամասնությունը բնակվում էր երկրի կենտրոնական մասում գտնվող Սեբու կղզում, որտեղ տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: Թայֆունի հետևանքների պատճառով մի քանի հարյուր հազար ֆիլիպինցի ստիպված են եղել լքել իրենց տները:
Կարդացեք հոդվածը` Русский