Քաղաքականություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարին

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։ 

Նշվում է, որ դեսպան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս և կառույցի անդամ երկրներին՝ ALADI-ում դիտորդի կարգավիճակ ստանալու գործընթացում Հայաստանին անվերապահ աջակցության համար: 

Հաղորդվում է, որ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Նշենք, որ ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։

Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիան 13 լատինաամերիկյան երկրների տնտեսական համագործակցության ասոցիացիա է: Կազմակերպության նպատակն է զարգացնել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը և առևտուրը, ընդհանուր շուկայի ստեղծումը: Ասոցիացիայի իրավական հիմքը Մոնտեվիդեոյի պայմանագիրն է, որը ստորագրվել է 1980 թվականի օգոստոսի 12-ին: Ասոցիացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում