Աշխարհ

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 90-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով ֆիլիպինյան Սեբուի նահանգի ներկայացուցիչ Ռոն Ռամոսին։

Ավելի վաղ Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել էր թայֆունի պատճառով 66 մարդու մահվան մասին, ևս 26-ն անհետ կորած են։ Գերատեսչության տվյալներով՝ զոհերի մեծ մասին գտել են Սեբուում, Արևմտյան Վիսայի, Արևելյան Վիսայի տարածաշրջաններում և Նեգրոս կղզում։ 

«Կալմաեգի» թայֆունը Ֆիլիպինների կենտրոնական մասում մոլեգնել է նոյեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում են իշխանությունները, տարերքն ազդել է մոտավորապես 706 000 մարդու վրա, որոնցից 348 000-ը տեղափոխվել են տարհանման կենտրոններ: Նաև 53 բնակավայրերում հայտարարվել է արտակարգ դրություն, ինչը թույլ է տալիս իշխանության տեղական մարմիններին օգտագործել արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆոնդերը և սառեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում