Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ստրասբուրգում կմասնակցի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ստրասբուրգում կմասնակցի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 5-6-ը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվող Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին:

Ֆորումը համախմբում է տարբեր երկրների պետական, քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու ժողովրդավարության արդի մարտահրավերներն ու զարգացման ուղիները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ֆորումի շրջանակում Ժաննա Անդրեասյանը «Ինչպե՞ս կարող են մշակույթը և մշակութային քաղաքականությունն ամրապնդել ժողովրդավարությունը» խորագրով պլենար նիստին հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և նախաձեռնությունները մշակույթի ու կրթության միջոցով ժողովրդավարական արժեքների խթանման, հասարակության ներգրավվածության և մշակութային բազմազանության պահպանման ուղղությամբ։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության առաջմղման, ներառական կրթության և հավասար հնարավորությունների ապահովման, կրթական բարեփոխումների, ինչպես նաև կրթության և մշակույթի՝ ժողովրդավարության ամրապնդման գործում ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր։

Ֆորումի շրջանակում նախատեսված են նաև թեմատիկ քննարկումներ, որոնք կանդրադառնան ժողովրդավարական գործընթացներում մեդիայի դերին, քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև մշակութային և ստեղծագործական նախաձեռնությունների զարգացման հեռանկարներին։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում