ՌԴ-ն սկսել է միջուկային շարժիչով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակումը

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միջուկային շարժիչով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակման մեկնարկի մասին. դրանց արագությունը կգերազանցի ձայնի արագությունն ավելի քան երեք անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Նման էներգետիկ կայանքների հիման վրա արդեն ստեղծվում է սպառազինության տեսակների նոր սերունդ։ Ավելին, սկսվել է միջուկային շարժիչով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակումը։ Դրանց արագությունը ձայնի արագությունը կգերազանցի ավելի քան երեք անգամ, իսկ հեռանկարում դրանք կդառնան հիպերձայնային: Մենք վերջերս դա քննարկել ենք այս դահլիճում գտնվող մի քանի գործընկերների հետ», - ասել է Պուտինը «Բուրեվեստնիկ» և «Պոսեյդոն» հրթիռները մշակողների պարգևատրման արարողության ժամանակ։

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին: «Բուրեվեստնիկ»-ը կարող է միջուկային մարտագլխիկ կրել և, ըստ Մոսկվայի, կարող է շրջանցել պաշտպանական ցանկացած համակարգ: «Բուրեվեստնիկ»-ը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա, ըստ Մոսկվայի, դրա հնարավորությունների սահմանը չէ: 

«Բուրեվեստնիկ»-ի փորձարկումից օրեր անց Ռուսաստանը փորձարկել է միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» ստորջրյա սարքը, որի մասին Պուտինն ասել էր, որ այն իր հզորությամբ գերազանցում է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ 

Ռուսաստան

Պուտինը հայտարարել է «Պոսեյդոն» հզոր ստորջրյա սարքի փորձարկման մասին

Հայերեն Русский

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ