Սպորտ

Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների ոսկե մեդալակիր

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների ավարտված առաջնություններում Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: 

Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր:

Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում