Վրաստան

Վրաստանի վարչապետը ժամանել է Չինաստան

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը ժամանել է Չինաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Նրան Շանհայի Հոնգցյաո միջազգային օդանավակայանում դիմավորել է Շանհայի փոխքաղաքապետ Սիե Տոնգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Չինաստանի պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանի հրավերով Վրաստանի վարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը, որին Վրաստանն այս տարի մասնակցում է որպես պատվավոր հյուր։

Շանհայ այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն հանդիպում կանցկացնի Չինաստանի պետական ​​խորհրդի վարչապետի հետ։

Իրակլի Կոբախիձեին ուղեկցում են մի քանի նախարարներ և այլ պաշտոնյաներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում