Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Դարանակ, Փամբակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Նորակերտ, Փոքր Մասրիկ, Արփունք, Մեծ Մասրիկ, Կախակն, Կուտական, Տրետուք, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Շատվան, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Այրք, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Ծովակ, Կարճաղբյուր, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Գեղաքար բնակավայրերում նոյեմբերի 5-ին և 6-ին ժամը 10:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։