Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում և Արթիկ համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում և Արթիկ համայնքում նոյեմբերի 5-ին ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։