Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: 

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ: Կարեւորվել է անհետ կորած համարվողների հարցը:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում