Հայաստան

Հանրային ծառայությունների թվայնացումն ու որակի բարելավումը՝ ՆԳՆ առաջնահերթություն. Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունների թվայնացումն ու որակի բարելավումը՝ ՆԳՆ առաջնահերթություն. Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավմանն ուղղված փոփոխությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման ոլորտում կատարված աշխատանքներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է ներդրված հիբրիդային հերթագրման նոր համակարգի կարևորությունը, ինչը թույլ է տալիս թե՛ օնլայն, թե՛ կենդանի հերթագրման տարբերակով գրանցվել և սպասարկվել հաշվառման-քննական բաժիններում։ 

Թվային գործընթացի համատեքստում իրականացվել են նաև մի շարք օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում գործում են թվային վարորդական վկայականներ և հաշվառման վկայակագրեր։ Քաղաքացին այլևս պարտավոր չէ իր մոտ կրել ֆիզիկական վարորդական վկայական և հաշվառման վկայագիր, եթե երթևեկում է ՀՀ տարածքում։

Խոսելով քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն միտված մյուս գործիքակազմի մասին՝ նախարարն  ընդգծել է լրացուցիչ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննությունը արտահերթ հանձնելու նոր կարգավորումը։

Նրա խոսքով՝ այս հնարավորությունը քաղաքացիները բավականին ակտիվ են օգտագործում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև տրանսպորտային միջոցների առուվաճառքի օնլայն հարթակի մասին՝ նշելով, որ արդեն իսկ 300-ից ավելի տրանսպորտային միջոցների առուվաճառքի ողջ գործընթացն իրականացվել է օնլայն հարթակի միջոցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում